ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել
10.04.2013 | 12:42

Ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված փորձենք անկեղծ լինել և նաև մեր գնահատականներում հստակ. բոլորս էլ գիտեինք, ոմանք` ենթագիտակցորեն, ոմանք` որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և´ առճակատման գնալ չենք ուզում, և´ ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան: ԻՆչպե՞ս: Իսկ Րաֆֆիին ոչ թե հիմա է պետք քննադատել, երբ նա երկու քարի արանքում, չգիտեր ինչ անել, այլ այն ժամանակ, երբ նա Ազգային ժողովի ընտրություններում իրեն տրված ժողովրդի քվեն փոխանցեց Թևան Պողոսյանին: Վառ ապացույց, թե ինչպես է նա վերաբերվում ժողովրդի ձայնին, և ինչպես է պատկերացնում ժողովրդի իշխանությունը: Դեռ տարիներ առաջ, երբ «Ժառանգության» համագումարում կեղծիքներով վարչություն ընտրվեց, այդ մասին գրվեց թերթերում և նշվեցին անուններ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրդովմունքը հայտնեց կեղծիքների առնչությամբ, սակայն այսօր այդ դեմքերը նրա աջ և ձախ ձեռքերն են: Ընդհանրապես, մեզ` ազգովի, անհրաժեշտ է ձգտել ավելի ազնիվ լինել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել: Այդքան են նրա հնարավորությունները: Եվ, ամենից կարևորը. չպետք է հուսահատվենք: Եթե չենք ընդունում հեղափոխությունը որպես պայքարի միջոց, իսկ դա չի ընդունում անգամ «Սարդարապատ» անունը կրող շարժումը և «հեղափախական» դաշնակցությունը, ուրեմն ստիպված ենք ընդունելու մյուս ճանապարհը, որն ավելի մեծ պայքար, ջանքեր ու ժամանակ է պահանջում: Պետք է փոխել համակարգը` գազաններով պատված զինանշանից սկսած, որտեղ Արարատը` մեր ազգային կարևոր խորհրդանիշը, հազիվ նշմարելի ծաղրանկար է դարձել, մինչև Սահմանադրություն, որտեղ ամրագրված է նախագահի` «երկրի գլուխ» լինելը ամենաուղղակի իմաստով և որի վերնագիրը եթե հանես, երբեք գլխի չես ընկնի, որ դա Հայաստանի սահմանադրությունն է, մինչև խայտառակ օրենքները, որտեղ, օրինակ, հանրային գերակա շահ կարող է համարվել այգին ոչնչացնող ռեստորանը և բակերում կառուցվող բարձրահարկ շենքը: Եվ վերջում` բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հուսալքվել, իսկ ոմանք էլ` անգամ գաղթական դառնալ, միայն այն պատճառով, որ հիասթափվել են Րաֆֆիից, 21-րդ դարն ավելի շատ համակարգի դար է, քան` առաջնորդի: Եվ ուրեմն, փորձենք շարժվել այդ ուղղությամբ, որը և´ Ազատության հրապարակի ճնշում է պահանջում, և´ բանիմաց ու սկզբունքային քաղաքական գործիչներ:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ